Լրահոս
Հասարակական
18:45
04.12.22
195

Բախվել են Nissan XTrail-ն ու Volkswagen Caddy-ն

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Գորիս-Տաթև ավտոճանապարհի 30 կմ հատվածում բախվել են Nissan XTrail ավտոմեքենան և Volkswagen Caddy մակնիշի բեռնատարը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։