Լրահոս
Հասարակական
13:08
27.01.26
1 032

Բախվել են մի քանի ավտոմեքենաներ․ 10-ից ավելի վիրավոր կա

Img default alt hy

Այսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթարներ են տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Թալին-Բազմաբերդ-Կաքավաձոր խաչմերուկի մի քանի հատվածներում բախվել են տարբեր ավտոտրանսպորտային միջոցներ։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարների հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, կա մոտ 10-ից ավելի վիրավոր։

Այս պահին պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Որոշ հատվածներում վթարված ավտոմեքենաների պատճառով երթևեկությունը դարձել է մասամբ դանդաղընթաց։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը ամբողջությամբ մառախլապատ է։