Լրահոս
Հասարակական
15:00
28.12.22
177

Բախվել են Mercedes-ը, բեռնատար ГАЗель-ը ու 2 KamAZ, որոնցից մեկը բախվել է կայանված մեքենաների․ առևտրի կենտրոնին նյութական վնաս է պատճառվել

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին, Շենավան գյուղի վարչական տարածքում, ժողովրդի լեզվով ասած՝ Շենավանի խաչմերուկում, բախվել են Mercedes, 2 KamAZ և բեռնատար ГАЗель մակնիշի ավտոմեքենաները։  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով KamAZ-ներից մեկն էլ բախվել է նշված վայրում գործող «Կանթեղ» առևտրի կենտրոնի դիմաց կայանված Mitsubishi Pajero iO և Toyota Corolla մաիկնիշի ավտոմեքենաներին։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։  Երբ KamAZ-ը բախվել է Mitsubishi Pajero iO-ին, կոտրել է նաև խանութի հսկայական ապակին, խանութին պատճառվել է նաև նյութական վնաս։  

Ապարանի ոստիկանությունն ու ճանապարհային ոստիկանները պարզում են վարորդների ինքնությունը։