Լրահոս
Հայաստան
21:38
04.02.22
153

Բախվել են Infiniti-ն և կանչով հրդեհի վայր մեկնող հրշեջ ավտոմեքենան. կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, տեղեկացնում է «shamshyan.com»-ը։

Ժամը 15:35-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցի թիվ 130/1 հասցեի դիմաց բախվել են Infiniti մակնիշի և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի Isuzu մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: 

Հրշեջ-ավտոմեքենան վթարի հարևանությամբ գտնվող ավտոտեխսպասարկման կետում առաջացած հրդեհի վայր էր ժամանում: