Լրահոս
Հասարակական
21:09
13.10.22
175

Բախվել են BMW-ն ու Mitsubishi Grandis-ը․ կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ Լամբադա կամրջի վրա, բախվել են BMW և Mitsubishi Grandis մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Վթարի փաստով Վ. Գրիգորյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։