Լրահոս
Հասարակական
18:00
18.12.24
338

Բախվել են 2 «Nissan»-ներն ու «Opel»-ը, «Nissan»-ներից մեկը հայտնվել է բնակչի հողամասում. վիրավոր կա

Img default alt hy

Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:15-ի սահմաններում Իսակովի պողոտա և Ա. Բաբաջանյան փողոցի խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Ս.-ի վարած «Opel» մակնիշի, Երևանի բնակիչ 34-ամյա Վարդան Գ.-ի վարած «Nissan Teana» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 54-ամյա Պողոս Խ.-ի վարած «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Պողոս Խ.-ն մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն:  

Բախման հետևանքով «Nissan»-ներից մեկը հայտնվել է բնակչի հողամասում՝ մասամբ կախված վիճակում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։