Լրահոս
Միջազգային
16:54
14.02.25
159

Բախումներ՝ Բրյուսելում. տասնյակ հազարավոր մարդիկ բողոքում են կենսաթոշակային բարեփոխումների դեմ

 

Բրյուսելում տասնյակ հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել կենսաթոշակային բարեփոխումների դեմ: Բողոքի ցույցը բախումների է վերածվել ցուցարարների ու իրավապահների միջև: Ըստ կառավարության՝ պաշտպանության բյուջեի ավելացման համար են այդ բարեփոխումները: «Անտանելի միջոցներ են»,- հակադարձում են ցուցարարները: