Լրահոս
Տարածաշրջան
14:45
29.03.23
106

Բաքվում փորձել են սպանել պատգամավոր Ֆազիլ Մուստաֆային

Բաքվում երեկոյան փորձել են սպանել Միլի Մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆային: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ դիմակավոր անձինք պատգամավորի տան բակում մի քանի անգամ կրակել են նրա մեքենայի ուղղությամբ, երկու հրազենային վնասվածք է ստացել Մուստաֆայը: 

Վերջին անգամ Ադրբեջանում պատգամավորի վրա մահափորձ եղել է 1996-ին: