Լրահոս
Տարածաշրջան
17:07
18.11.22
104

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահն ու Ռուսաստանի վարչապետը

Img default alt hy

Բաքվում նոյեմբերի 18-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:

Կողմերը քննարկել է երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր, մասնավորապես՝ տնտեսական ոլորտի վերաբերյալ:

Սկզբում տեղի է ունեցել Միշուստին-Ալիև դեմ առ դեմ հանդիպում, որին հաջորդել է կառավարությունների  ներկայացուցիչների մասնակցությամբ ընդլայնված հանդիպումը: