Լրահոս
Իրավական
22:36
23.10.24
334

Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը

Img default alt hy

Բաքվի դատարանը մերժել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետի երկարաձգմանը վերաբերող բողոքը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բաքվում ապօրինի պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարարը ներկայացված բողոքով խնդրել է չեղարկել իր կալանքի որոշումը, սակայն դատարանն անհիմն է համարել բողոքը։

Բաքվի Սաբայիլի դատարանը հոկտեմբերի 18-ին երկարաձգել էր Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը։

Նշենք, որ նա կալանքի տակ է պահվում արդեն ավելի քան 1 տարի: