Լրահոս
Իրավական
20:00
18.03.25
1 378

Բաքվի դատարանը բավարարել է Ռուբեն Վարդանյանի պաշտպանի միջնորդությունը

Img default alt hy

Բաքվում այսօր շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու դատաքննությունը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

ըստ աղբյուրի՝ դատարանն այսօր բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը: 

Նշվում է, որ դատական նիստի սկզբում Վարդանյանի փաստաբան Աբրահամ Բերմանը միջնորդություն է ներկայացրել նիստի արձանագրություններին և դրանց կից ձայնագրություններին ծանոթանալու համար։ Միջնորդությունը բավարարվել է։ Վարդանյանին տրամադրվել է նաև ռուսերենի թարգմանիչ։ 

Հաջորդ նիստը նշանակված է ապրիլի 1-ին: