Լրահոս
Իրավական
12:56
11.04.25
167

Բաքվի դատարանում հարցաքննել են հայ ռազմագերիների

 

Բաքվի զինվորական դատարանում հայ ռազմագերիների գործով դատավարությանը հարցաքննվել են Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալլահվերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Լևոն Բալայանը: Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին դատավորը նախազգուշացրել է օգնել Լևոն Բալայանին՝ հարցերին պատասխանելու ժամանակ: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Բալայանը պատմել է, որ պատերազմից հետո միացել է ապօրինի զինված խմբավորմանը, որի համար ստացել է աշխատավարձ՝ 400-ից 500 դոլարին համարժեք դրամ։ Մելիքսեթ Փաշայանը պատմել է, թե «եղել է տարբեր մարտական դիրքերում, այդ թվում՝ Աղդամի որոշ գյուղերում»։ Հաջորդ դատական նիստն այսօր է: