Լրահոս
Աշխարհ
18:00
29.05.22
199

Բաղդադում ռեստորանի շենքի փլուզման հետեւանքով երեք մարդ է զոհվել

Img default alt hy

Բաղդադի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից ռեստորանի շենքի փլուզման հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»- ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ «Աս-Սումարիա» հեռուստաալիքը հայտնել էր, որ կիրակի անհայտ ծագման պայթյունի հետևանքով փլուզվել է «Լեյլա» ռեստորանի շենքը, որը գտնվում է Ջադրիայի շրջանում՝ Բաղդադի կենտրոնում գտնվող նախարարական թաղամասի մերձակայքում:

«Քաղաքացիական պաշտպանության ծառայության փրկարարները «Լեյլա» ռեստորանի փլատակների տակից դուրս են բերել նրա աշխատակիցների երկու դի, ևս մեկ աշխատակից մահացել է ստացած վնասվածքներից, ինչի արդյունքում զոհվածների թիվը հասել է 3-ի։ Փլատակների հավաքելը ու մարդկանց որոնումները շարունակվում են»,- նշել է աղբյուրը։

Նա պատմել է, որ աշխատողների մեծ մասը գտնվել է ռեստորանի նկուղում, որն օգտագործվել է որպես խոհանոց։

Նախնական տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել գազի համակարգի անսարքության պատճառով ։