Լրահոս
Քաղաքական
15:50
19.05.22
395

Բացի ՔՊ-ական մի քանի պատգամավորներից մյուսներին պատասխանատվություն չկրելու լիարժեք հնարավորություն է տրված․ Սաղաթելյան

Img default alt hy

ԱԺ ընդդիմադիր  փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՔՊ պատգամավորներին, ովքեր այսօր ԱԺ-ում խոսել էին, որ ընդդիմադիրները պաշտպանում են իրենց ունեցվածքը, լրագրողների հետ զրույցում պատասխանել է․ 

«Այն, ինչ խոսում են, դրա համար պատասխան են տալու. թող մի հատ նայեն իրենց անցյալին, տեսնեն իրենց ներկան ու մտածեն ապագայի մասին. ընդ որում խոսքը վերաբերում է ՔՊ-ական մի քանի պատգամավորների, իսկ մնացածը ազատ տեղ ունեն նահանջելու, պատասխանատվություն չկրելու, այդ հնարավորությունը իրենց լիարժեք տրված է»։

Անդրադառնալով Դատախազության գործելաոճին, Իշխան Սաղաթելյանն ասել է․

«Դատախազությունը մեկ անելիք ունի՝ պետական դավաճանության հոդվածով ձերբակալել ու կալանավորել Նիկոլ Փաշինյանին։ Հիմա Դատախազությունը շարունակում է ծառայել օրվա իշխանությանը, բայց կարծում եմ՝ դա երկար չի տևի»։