Լրահոս
Քաղաքական
17:23
01.04.21
86

«Բացառվում է Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելը». Էդմոն Մարուքյան

Img default alt hy

ԱԺ «Լուսավոր Հաայստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ վստահ է, որ արտահերթ ընտրությունների արդյունքում Հայաստանում լինելու են փոփոխություններ, եթե, իհարկե, ընտրությունները չկեղծեն, հետևաբար` որևէ պատճառ չկա դրանք հետաձգելու համար:

«Ես ասել եմ, որ պայմանավորվածությունները խախտվել են իրենց կողմից, խոսքը խաղի ընթացքում խաղի կանոնը փոխելու մասին է: Մենք այլ պայմանավորվածություն, բացի այն, որ խորհրդարանը լուծարվի, չենք ունեցել: Կրկնում եմ՝ մենք չենք պատրաստվում ընտրությունների գործընթացը որևէ պատրվակով հետ գցել: Բոլոր հարցումներով երևում է, որ մենք անցնելու ենք խորհրդարան»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը:

 Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ընտրված մեծամասնության հետ կոալիցիա կազմելուն, Էդմոն Մարուքյանն ասաց. «Եթե Նիկոլ Փաշինյանը լինի վարչապետ, բացառվում է նրա հետ կոալիցիա կազմել: Բացառվում է նաև Ռոբերտ Քոչարյանի հետ կոալիցիայի կազմումը»: