Լրահոս
Հասարակական
13:16
05.12.22
145

Բացահայտիր աշխարհը. Flyone Armenia-ն դեպի Բեյրութ, Դուբայ և Թել-Ավիվ ավիատոմսերն առաջարկում է 89 եվրոյով

Img default alt hy

Flyone Armenia ավիաընկերությունը գործունեության մեկամյակի և Ամանորի կապակցությամբ հայտարարում է «Բացահայտիր աշխարհը» ակցիայի մեկնարկի մասին։

Ինչպես հայտնում են ավիաընկերությունից, ակցիայի շրջանակներում բոլոր ցանկացողները կկարողանան ձեռք բերել տոմսեր առավելագույն մատչելի գներով: Այս տարի Flyone Armenia ընկերության կողմից ակցիային ներկայացվում են դեպի Մերձավոր Արևելքի քաղաքներ իրականացվելիք չվերթերը։ Դեկտեմբերի 5-11-ը յուրաքանչյուր ոք կկարողանա ձեռք բերել դեպի Բեյրութ, Դուբայ, Թել Ավիվ և հետադարձ ավիատոմսերը աննախադեպ 89 եվրոյին համարժեք գնով։ Տոմսերի քանակը սահմանափակ է։

«Որպես առաջին ազգային բյուջետային ավիաընկերություն՝ Flyone Armenia-ն նպատակ ունի մատուցած ծառայությունները դարձնել առավելագույն հասանելի մեր բոլոր ուղևորների համար: Մենք շարունակում ենք մեր առաքելությունը և առաջիկայում ներկայացնելու ենք բոլորովին նոր ուղղություններ»,- նշել է ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։

Flyone Armenia-ի բոլոր տոմսերը և հավելյալ ծառայությունները հնարավոր է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում, որը հասանելի է Google App-ում կամ App Store-ում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։

FLYONE ARMENIA-ն հիմնադրվել է 2021 թվականին։ Հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Flyone Armenia-ին տրամադրել է օդանավ շահագործողի վկայական: Ընկերությունը ստացել է IATE 3F երկնիշ և ICAO FIE եռանիշ ծածկագրերը:

2022թ․ հոկտեմբերին ընկերությունը դարձավ հայաստանյան շուկայի առաջատարը տեղափոխած ուղևորների թվով։ Flyone Armenia-ն առաջարկում է մատչելի թռիչքներ մի շարք ուղղություններով, ինչպիսիք են Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, Սոչին, Եկատերինբուրգը, Միներալնիե Վոդին, Փարիզը, Լիոնը, Քիշնևը, Թբիլիսին և Ստամբուլը:

Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 և A319 ինքնաթիռներից։ Դրանք համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին: