Լրահոս
Քաղաքական
10:50
23.10.24
229

ԱԺ-ն վավերացրեց սահմանազատման հանձնաժողովների միջև կանոնակարգը

Img default alt hy

Հոկտեմբերի 23-ի Ազգային ժողովի նիստում առաջին ընթերցմամբ վավերացվեց Հյաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների միջև կանոնակարգը:

Քվեարկությանը մասնակցեցին միայն ՔՊ-ականները։ 67 կողմ, 0 դեմ, ձեռնպահ՝ զրո ձայներով որոշումն ընդունվեց:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել Կանոնակարգին: Հարցը երեկ քննարկվել էր խորհրդարանի լիագումար նիստում:

Ընդդիմությունն ավելի վաղ հայտարարել էր, որ չի պատսրաստվում մասնակցել այդ հակասահմանադրական և հակապետական կանոնակարգի հետ կապված քննարկումներին և քվեարկությանը: