Լրահոս
Միջազգային
16:00
25.01.26
550

Այժմ կարևոր է իրագործել Ուկրաինայում տարածքային հարցի լուծման այն բանաձևը, որը մշակվել է Անքորիջի գագաթնաժողովում․ Պեսկով

Img default alt hy

Այժմ կարևոր է իրագործել Ուկրաինայում տարածքային հարցի լուծման այն բանաձևը, որը մշակվել է Անքորիջի գագաթնաժողովում:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Սա արագ ճանապարհ չէ։ Եվ հիմա այս ամենի էությունն այն է, որ Անքորիջում և Անքորիջի նախօրեին մշակվել է տարածքային հարցի լուծման կոնկրետ բանաձև։ Եվ հիմա կարևոր է այն իրականացնել», - ասել է Պեսկովը «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինին՝ խոսելով Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործընթացի մասին։