Լրահոս
Հայաստան
10:14
28.01.26
736

Այսօր հայկական բանակի կազմավորման 34-րդ տարեդարձն է

Img default alt hy

Այսօր նշվում է հայկական բանակի կազմավորման 34-րդ տարեդարձը:

1991 թվականի դեկտեմբերի 5-ին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: Նա նորանկախ Հայաստանի առաջին պաշտպանության նախարարն էր՝ առանց նախարարության:

1992-ի այս օրը՝ հունվարի 28-ին, կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը:

1994թ. հունիսից վերջնականապես ընթացք ստացան բանակաշինության, կայուն զարգացման, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, միջին և բարձր սպայական անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման աշխատանքները:

Հայաստանի զինված ուժերի տոնը սահմանվել է 2001 թվականի հունվարի 6-ին` «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի» մասին օրենքով։ 2002 թվականին օրենքում կատարված փոփոխություններով`այն ոչ աշխատանքային է։