Լրահոս
Քաղաքական
14:45
28.05.23
247

Այսօր էլ կենսական են հայոց պետականության պահպանումն ու ամրապնդումը. Արմեն Սարգսյան

Img default alt hy

Այսօր էլ կենսական են հայոց պետականության պահպանումն ու ամրապնդումը: Այս մասին նշել է ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը՝ Հանրապետության օրվա նվիրված իր ուղերձում:

Նա մասնավորապես ասել է.

«Այսօր նշում ենք Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման տարեդարձը՝ Հանրապետության տոնը:

Մայիսի 28-ը Հայաստանի պատմության մեջ դրոշմվել է որպես զարթոնքի, հաղթանակի, վերածննդի և պետականության կերտման օր:

Առաջին Հանրապետության փորձը, ձեռքբերումները ու նաև ձախողումները դասեր են, որոնք երբևէ չեն կորցրել իրենց կարևորությունն ու արդիականությունը:

1918-ից ավելի քան մեկ դար անց՝ այսօր էլ կենսական են հայոց պետականության պահպանումն ու ամրապնդումը, մեր միասնականությունը, մեր ինքնության, ազգային, հոգևոր արժեքների, ազգային շահի գիտակցումն ու պաշտպանումը»: