Լրահոս
Հասարակական
15:54
04.02.22
793

Այսօր Աբգարիս ծնունդի օրը բարձացանք շիրիմի մոտ, իրեն գրկելու փոխարեն խաչքարը գրկեցինք․ Գեղամ Նազարյան

Img default alt hy

Աբգարս ժպտում էր, ծիծաղում, երբ ֆեյսբուքով մայրը կամ հայրը երեխայի ծնունդն էր շնորհավորում կամ երեխան՝ ծնողների։ Հիմա ուզում եմ գրել՝ Աբգար ջան, ծնունդդ շնորհավոր, բայց վախենում եմ, որ հիմա էլ իմ վրա կծիծաղի, 44-օրյա պատերազմում զոհված որդու ծնունդն է շնորհավորում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Եվ այնուամենայնիվ, շնորհավորում եմ, իմ քսան տարեկան հերոս։

Եթե չլինեին մարդակեր հրեշները, այսօր ընտանիքով Հադրութում կլինեինք կամ Աբգարս արձակուրդ կվերցներ և տանը կլիներ։

Այսօր Աբգարիս ծնունդը նշեցինք Կիրանցում, բարձացանք շիրիմի մոտ, իրեն գրկելու փոխարեն խաչքարը գրկեցինք։

Աբգարս, գիտեք, նվերներ հանձնել շատ է սիրում և նույնիսկ ստանալ։ Այսօր Աբգարիս անունից կիրանցեցի երեխաներին ֆուտբոլային համազգեստներ և գնդակներ հանձնեցինք։

և այնուամենայնիվ կարոտից խելագարվում եմ։

Ծնունդդ շնորհավոր իմ անսահման խիզախ ու հերոս տղա։ Համբուրում եմ։

Հ.Գ. Աբգար ջան, գիտեմ կարդում ես։ Չծիծաղես։ Մտքով եմ շնորհավորում, բարձրաձայն և այսպես։ Ուզում եմ հասկանաս, որ անսահման եմ սիրում ու անելու եմ այնպես ինչպես դուք եք ուզում։ Ներողություն, որ աշխարհի առաջ, այսպես էլ շնորհավորեցի։