Լրահոս
Իրավական
20:47
03.02.26
738

Այս խոշտանգման ամենազարհուրելի մասը այն է, որ վստահաբար այս դեպքը եզակի չէ, սա պրակտիկա է. Սոս Հակոբյան

Img default alt hy

Փաստաբան Սոս Հակոբյանն անդրադարձել է ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում քաղաքացուն խոշտանգելու դեպքին.

«Այս պատմության, այս խոշտանգման ամենազարհուրելի մասը այն է, որ վստահաբար այս դեպքը եզակի չէ, սա պրակտիկա է:

Բոլոր դեպքերում, երբ թեման չի արձանագրվում տեսախցիկներով, պատասխանատու մարմինները դրան վերաբերվում են որպես գոյություն չունեցող:

Սա քաղաքական իշխանության վարքագծի, մտածողության, կարևոր հարցերով չզբաղվելու, հակառակ հայացքներ ունեցողներին ապօրինի եղանակներով պատժելու ընդհանուր փազլի մի կտորն է միայն»։