Լրահոս
Հայաստան
16:23
25.12.20
81

«Այս ծրագրի մասով մենք ունենք ժամանակավոր խնդիր՝ անհայտ կորած զինծառայողների առնչությամբ»

Img default alt hy

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ «Զինծառայողների առողջությանը և կյանքին պատճառված վնասների» հիմնադրամին առնչվող երկու միջոցառում են իրականացրել. «Մասնավորապես, գիտենք, որ հիմնադրամի շահառու են հանդիսանում պատերազմի հետևանքով զոհված և նաև վիրավորում ստացած զինծառայողները: Այս ծրագրի մասով մենք ունենք այս պահին ժամանակավոր խնդիր՝ անհայտ կորած զինծառայողների առնչությամբ՝ հաշվի առնելով, որ կա իրավական խնդիր:

Նաև կառավարության կողմից արդեն հաստատվել է օրենքի նախագիծ՝ մասնավորապես անհայտ կորածների վերաբերյալ կա դատական որոշակի գործընթաց, որը պետք է հաստատվի:  Այդ պրոցեսը ժամանակի առումով բավականին կրճատվել է, որը նաև շուտով կներկայացվի ԱԺ արտահերթ նիստին, սակայն մինչև վերջնական օրենքով սահմանված կարգով շահառու հանդիսանալը, յուրաքանչյուր անձի գծով առավելագույնը վեց ամիս ժամկետով  իրականացվում է  աջակցության տրամադրում՝ 300 հազար դրամի չափով:

Նույնը՝ նաև վիրավորում ստացած զինծառայողների մասով. այս գործընթացն իրենից ենթադրում է  հաշմանդամության խմբի տրամադրում, այնուհետև՝ նաև ՊՆ-ի կողմից պատճառահետևանքային  կապի հաստատում, որ այդ վիրավորումը տեղի է ունեցել ռազմական գործողությունների հետևանքով:  Հաշվի առնելով, որ այդտեղ որոշակի առողջական գործընթաց է անցնում,  և մինչև շահառու հանդիսանալը՝ մի քանի ամիս տևում է՝  այս մասով նույնպես հիմնադրամի հետ կա համատեղ միջոցառում: Հիմնադրամն իր գործող կարգերով ժամանակավորապես տրամադրում է 100 հազար դրամ աջակցություն, կառավարության որոշամամբ՝  լրացուցիչ ևս 200 հազար դրամի աջակցություն է տրամադրում, որի արդյունքում նույնպես վիրավորում ստացած քաղաքացիները որոշակի խմբի, որը տրամադրվել է Առողջապահության նախարարության կողմից, յուրաքանչյուր ամիս հնարավորություն ունեն ստանալու 300 հազար դրամի աջակցություն»: