Լրահոս
Քաղաքական
10:02
02.05.22
153

Այս պահին փակված է 14 փողոց․ Իշխան Սաղաթելյան

Img default alt hy

Երևանում այս պահին փակված է 14 փողոց,  5-10 հոգով դուք էլ դուրս եկեք փողոց՝ կաթվածահար արեք երթևեկությունը, հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

«Այսօր մայրաքաղաքի տարբեր հատվածներում դադարեցնելու ենք երթևեկությունը, մեր հայրենկիցներին կոչ եմ անում՝ դուրս եկեք փողոց, որպեսզի հեռացնենք այս իշխանությանը, շտկենք մեր մեջքը, ձեզնից յուրաքանչյուրը կարող է իրականացնել իր բողոքի ակցիան։ Մի քանի հոգով դուրս եկեք և փակեք ճանապարհը»։