Լրահոս
Քաղաքական
12:12
03.02.22
122

Այս պահին համակարգը լարված ռեժիմով է աշխատում. Ավանեսյան

Img default alt hy

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև կորոնավիրուսային իրավիճակին: Նա ասել է, որ օրական դեպքերի թվերը շարունակական աճում են, այսօր հաստատվել է 4388 նոր դեպք:

«Այս պահի դրությամբ ունենք 1543 հոսպիտալացված քաղաքացի, որոնցից 256-ն է պատվաստված»,- նշել է Փաշինյանը:

Նա նշել է, որ թվերի աճ են կանխատեսում, ունեն որոշակիի ալգորիթմներ, սակայն հույս ունեն, որ կանխատեսած նշաձողից ավելի բարձր չեն լինի թվերը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հայտնել է, որ օրական դրական դեպքերի 4 տոկոսը կարիք ունի հոսպիտալացման. առողջապահական համակարգն անցնում է մահճակալաների ծավալմանը: «Այս պահին համակարգը լարված ռեժիմով է աշխատում»,- նշել է նա:

Նախարարի խոսքով՝ այս պահին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է քաղաքացիների 46,3 տոկոսը, երկրորդ դեղաչափը՝ 37 տոկոսը:

Փաշինյանն էլ եզրափակել է, թե պատվաստման տոկոսը շատ ցածր է. պետք է ամեն ջանք գործադրել, որ թիվն աճի: