Լրահոս
Արցախ
19:25
24.03.22
1 629

Բանակցությունները շարունակվում են․ խաղաղապահներն իրենց տեղերում են․ Արցախի տեղեկատվական շտաբ

Img default alt hy

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ շփման գծի պահպանությունը և այդ համայնքներում ապրող խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության տիրույթում:

Այս պահի դրությամբ խաղաղապահները գտնվում են իրենց հենակետերում, և բանակցությունները շարունակվում են: