Լրահոս
Տարածաշրջան
13:40
01.06.22
198

Այս կամ այն ​​երկրի ղեկավարին սպանելու փորձը թուլություն է. Զելենսկին քննադատել է Պուտինին

Img default alt hy

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը թուլություն է դրսևորել՝ հարձակվելով Ուկրաինայի վրա և փորձելով սպանել պետության ղեկավարին, Newsmax-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Պուտինը կարող է շարունակել ռումբեր նետել, բայց դրանով ոչնչի չի հասնի։ Վստահ եմ՝ Ռուսաստանը չի հաղթի այս պատերազմում»,- ասել է նա:

Զելենսկու փոխանցմամբ՝ այս կամ այն երկրի ղեկավարին սպանելու փորձը թուլություն է, ինչպես նաև պատերազմ սկսելն է թուլություն, և Ռուսաստանի Դաշնությունն արդեն ցույց է տվել այդ թուլությունը։

Նա նաև նշել է, որ աշխարհը պետք է դադարի պաշտպանել Ռուսաստանի նախագահին, հատկապես Ուկրաինայում տեղի ունեցած վայրագություններից հետո։