Լրահոս
Քաղաքական
17:22
28.04.22
314

Այս իշխանությունը խռխռացնելու վիճակում է, ուղղակի իրենք չեն գիտակցում․ Էդուարդ Շարմազանով

Img default alt hy

Այս իշխանությունն իրեն սպառած իշխանություն է, նա սպառվել է դեռ նոյեմբերի 9-ին։ Այս մասին Ավետիք Իսահակյանի արձանի մոտից ՀՀԿ-ի նախաձեռնած երթի մեկնարկին հայտարարել է կուսակցության փոխնախարար Էդուարդ Շարմազանովը։

«Երբ մի բան ֆիզիկապես արդեն գոյություն չի ունենում, ինքնաբերաբար խռխռացնում է, հիմա այս իշխանությունը խռխռացնելու վիճակում է, իրենք չեն գիտակցում»,- նշել է Շարմազանովը։

Լրագրողի հարցին՝ արդյոք իշխանություների հետ երկխոսության գնալու են, թե ոչ, Շարմազանովն ասել է․

«Սա իշխանություն-ընդդիմություն կամ սահմանադրական բարեփոխումների հարց չէ, որ նստեն սեղանի շուրջ քննարկեն»:

Իշխանությունների հետ բանավեճի գնալու իմաստ չգտնելով՝ ՀՀԿ փոխնախագահն նշել է.

«Ո՞ւմ հետ գնամ բանավեճի, նրա՞ հետ, ով ասում էր՝ բանակցությունները պատերազմի նույն ելքն էին ապահովելու՝ բայց առանց զոհերի, նրա հետ, որն ասում էր, թե կարող էր պատերազմը կանգնեցնել, բայց չի կանգնեցրել, որ խաբում ասում էր, թե մինչև Շուշին չտայինք չէին կանգնելու, երբ հակառակի մասին Պուտինն էլ է ասում, ես էլ եմ ասում:

Սրանց խաղաղության մասին խոսելը նույն է, ինչ Հիտլերը խոսի քրիստոնեությունից: Հիտլերն էլ էր ասում իր պատերազմը քրիստոնեական է: Խաղաղությունից խոսում է մեկը, որը պատերազմ է բերել, որը պատերազմով հազարավոր երիտասարդների սերունդ է ոչնչացրել, որը մի ամբողջ սերունդ է ուղարկել պատերազմ, շատ լավ իմանալով, որ պարտվել է:

Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանն շատ լավ իմացել է, որ մենք պարտված ենք, ու այն ասել է մեր հետ հանդիպմանը, որին 20 մարդ է մասնակցել:

Հոկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանն իմացել է, որ պարտված ենք, իսկ հոկտեմբերի 20-ին բոլորին ասել է, որ գնան կոտորվեն: Սրա մնալով մենք Հայաստանի նոր տարածքներ ենք տալիս, թուրքը քայլելով գալիս է: Նոր Սարդարապատն այսօր է: Սա վազգենի և Նիկոլի տեսակների պայքար է»: