Լրահոս
Քաղաքական
17:01
14.04.25
439

Այս երկակի մոտեցումը ցույց է տալիս Ֆրանսիայի կեղծավորությունը․ Ադրբեջանի ԱԳՆ

Img default alt hy

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն արձագանքել է տարածաշրջանում լարվածության աճի վերաբերյալ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարրոյի հայտարարությանը։

«Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենքի մատակարարումը և նրա երկարամյա հակաադրբեջանական դիրքորոշումը, որը չի ծառայում խաղաղությանը, չեն համընկնում ԱԳ նախարար Ժան-Նոել Բարրոյի՝ տարածաշրջանում լարվածության աճի վերաբերյալ արտահայտած մտահոգությունների հետ։

Այս երկակի մոտեցումը ցույց է տալիս Ֆրանսիայի կեղծավորությունը»,- գրել է Հաջիզադեն՝ X-ի իր էջում: