Լրահոս
Հասարակական
17:25
12.11.22
97

Այս դպրոցի ոչ ուսուցիչները, ոչ սովորողները գաղափարների պակաս չունեն․ Ժաննա Անդրեասյան

Img default alt hy

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Կառնուտի միջնակարգ դպրոցում տնօրենի հետ մեր առաջարկներն ենք գցում գաղափարների արկղի մեջ, բայց այս դպրոցի ոչ ուսուցիչները, ոչ սովորողները գաղափարների պակաս չունեն. համատեղ ջանքերով գլուխ են բերել գրադարան-ընթերցասրահ-ռեսուրս կենտրոն ունենալու գաղափարը ու շարունակում են նույն ոգևորությամբ բոլորիս ցույց տալ, որ բոլոր նպատակները դառնում են իրատեսական, եթե կա համատեղ ջանք, հետևողականություն, համերաշխություն ու սրտացավություն»։