Լրահոս
Իրավական
22:26
11.04.25
294

Այնպես են ծեծել, որ հետքեր չմնան. Բաքվում շարունակվում է հայ գերիների գործով շինծու դատավարությունը

 

Այսօր Բաքվում շարունակվել է հայ ռազմագերիների, այդ թվում` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների մասնակցությամբ շինծու դատավարությունը: Մանրամասները դեռ հայտնի չեն: Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են հաղորդել երեկվա դատից: Ցուցմունքներ են տվել 15-ի գործով մյուս 6 արցախցիները: Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպանը հիշեցնում է՝ ցանկացած ցուցմունք Բաքուն կորզում է ֆիզիկական ու հոգեբանական ճնշումներից հետո: