Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:17
22.02.21
58

Այն, որ ՀՀ կառավարությունն ամերիկյան ուղղությունն ամբողջությամբ տապալել է, կարծում եմ, փաստ է. Սուրեն Սարգսյան

Img default alt hy

ԱՄՆ Կոնգրեսի առավել քան հարյուր անդամներ Բայդենի վարչակազմին կոչ են արել կոնկրետ քայլերով սատարել Արցախի գոյատևմանն ու Հայաստանի անվտանգությանը։ Այս նախաձեռնությանը մեծապես աջակցել է Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը:

ԱՄՆ պետքարտուղարին և պաշտպանության նախարարին հասցեագրված նամակում ընդգծվում է ԼՂ շուրջ ստեղծված ճգնաժամի լրջությունը, որն առաջացել է ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով։

 
 Կոնգրեսականներն առաջարկում են ԱՄՆ արտակարգ օգնություն, որն Արցախի ժողովրդին հնարավորություն կտա վերակառուցել իրենց համայնքները և վերակազմակերպել իրենց կյանքը՝ առանց հետագա արյունահեղությունից վախի, ԱՄՆ-ի վերաներգրավումը տարածաշրջանային կայուն կարգավորման որոնման մեջ, որը հիմնված է ինքնորոշման հիմնարար իրավունքի վրա՝ պաշտպանելով Արցախի անվտանգությունը և բացառելով նոր պատերազմի բռնկումը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և հակամարտության կարգավորման գործում նրա՝ որպես օրինական բանակցողի ճանաչում, ԱՄՆ ղեկավարության կողմից հայ գերիների ազատ արձակման ապահովում, Ամերիկյան հաշվետվողականություն, ներառյալ՝ Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների կիրառում, Բաքվին ԱՄՆ օգնության կասեցում և 907-րդ բանաձևի պահանջների կատարում, ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի տնտեսական զարգացմանը և ադրբեջանական ագրեսիայից տեղահանված հայերին օգնության ցուցաբերում, նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում։