Լրահոս
Իրավական
17:36
06.11.25
2 738

«Այլևս սա հանդուրժել չի կարելի». Բագրատ Սրբազանը հրապարակավ հերքեց քննչական կոմիտեի նախագահի հայտարարությունը

Img default alt hy

«Այլևս սա հանդուրժել չի կարելի». Բագրատ Սրբազանը հրապարակավ հերքեց քննչական կոմիտեի նախագահի հայտարարությունը:

«Երեկ քննչական կոմիտեի ղեկավարը խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ հետևյալ հայտարարություն է արել, որ իբր իմ ձեռքով գրված կա արձանագրություն ահաբեկչության պլանավորում։ Հիմա ես պաշտոնապես ասում եմ՝ եթե նման որևէ արտահայտություն կա արձանագրված որևէ տեղ, իմ ձեռքով կամ որևէ մեկի ձեռքով այստեղ ներկա գտնվողներից, ես պատրաստ եմ այս դատարանի առջև առանց հետաձգելու, առանց քննության, առանց որևէ ապացույցի ծայրագույն պատիժը կրելու։ Սա ասում եմ որպես մարդ, որը իր ասելիքի պատասխանատվության գիտակցությունը ունի։ 

Երկրորդ, իմ իրավունքն եմ պահանջելու, որ քննչական կոմիտեի ղեկավարը անձնապես կամ իր միջնորդներով, ինչպես որ ցանկանում է, մյուս շաբաթ իր այդ արտահայտության պատասխանը տա։ Ես պատրաստ եմ կրելու ծայրագույնը, բայց եթե չկա նման բան, ինքը պետք է պաշտոնազրկվի, իր կոչումից զրկվի և միևնույն ժամանակ զրպարտության համար դատապարտվի պահանջված օրենսգրքի սահմաններում»,-ասաց Բագրատ Սրբազանը։ 

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, ընթանում է 18 արդարների գործով դատական նիստը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։