Լրահոս
Քաղաքական
11:52
29.10.22
214

ԱԽ քարտուղարն ու ևս 2 անձ գործուղվել են ՌԴ

Img default alt hy

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, նրա օգնական Ազատ Բաբայանն ու անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանը նոյեմբերի 2-3-ը կլինեն ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում` մասնակցելու ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպմանը։ Համապատասխան հրամանը տեղադրված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում։

Ըստ հրամանագրի` ԱԽ քարտուղարը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է ՀՀ վարչապետի աշխատակազմին ներկայացնի Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։