Լրահոս
Հասարակական
17:05
09.05.22
211

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են Toyota Ipsum-ն ու Չարենցավանի բաժնի նախկին պետ Հայկ Մանուկյանի Lexus-ը․ կա վիրավոր

Img default alt hy

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհից դեպի Չարենցավան քաղաք տանող հատվածի 1-ին կմ-ում բախվել են Lexus և  Toyota Ipsum մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  վթարի հետևանքով Lexus-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխվայր շրջվելով հայտնվել դաշտում։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։ 

Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ Lexus-ը վարել է ոստիկանության Չարենցավանի բաժնի նախկին պետ Հայկ Մանուկյանը։