Լրահոս
Հասարակական
12:15
18.11.22
167

Ավտովթար՝ Երևանում․ բախվել են Mercedes-ները. կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Արարատյան փողոցի թիվ 76 հասցեի դիմաց բախվել են 30-ամյա Արտյոմ Աբրահամյանի վարած Mercedes CLK320 մակնիշի և 66-ամյա Գրիգոր Գրիգորյանի վարած Mercedes C200 մակնիշի ավտոմեքենաները։  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։  

Իսկ բախման հետևանքով էլ Ա․ Աբրահամյանի Mercedes CLK320-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ավտոլվացման կետի տարածքում տեղադրված երկաթե սյանը։  

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։