Լրահոս
Հասարակական
10:30
22.05.22
162

Ավտովթար՝ Երևանում. 25-ամյա ամյա վարորդը Volkswagen-ով բախվել է ավազաթմբին և վթարի ենթարկվել. կան վիրավորներ

Img default alt hy

Մայիսի 21-ին Ճանապարհաշինարարաների անպատասխանատու և «փնթի» աշխատանքի արդյունքում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Երևանում:  

Ժամը 00:10-ի սահմաններում, Ավան վարչական շրջանի Մ. Բաբաջանյանի փողոցում՝ ֆուտբոլի ակադեմիայի դիմաց, Արարատի մարզի բնակիչ, 25-ամյա Տիգրան Հակոբյանը՝ իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով բախվել է ավազե թմբին:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինիս ուղևորներ, Երևանի բնակիչ Լ.Խ-ն և Կոտայքի մարզի բնակիչ Թ.Վ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Միքայելյան» բժշկական կենտրոն: 

Պարզվում են նաև շինարարական այն կազմակերպության տվյալները, որը ցուցաբերել է անփույթ վերաբերմունք, տարածքում չի ապահովել անվտանգության անհրաժեշտ կանոններ, բացակայել են նախազգուշացնող ցուցանակներն ու արտաքին լուսավորությունը, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: