Լրահոս
Աշխարհ
22:45
06.11.22
240

Ավստրալուհին միկրոալիքային վառարանի հետևում հայտնաբերել է զուգավորվող ահռելի պիթոնների. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

Ավստրալիայի բնակչուհին իր տանը՝ միկրոալիքային վառարանի հետևում, հայտնաբերել է զուգավորվող երկու պիթոն:

Ինչպես գրում է upi.com-ը, կինը նկատել է, որ միկրոալիքային վառարանը շարժվում է. որոշ ժամանակ անց պարզվել է, որ շարժման պատճառը սարքի հետևում գտնվող զուգավորվող ահռելի սողուններն են:

«Tert.am»-ի փոխանցմամբ՝ Facebook-ում հրապարակված տեսանյութում երևում է, որ Sunshine Coast Snake Catchers-ից համապատասխան մասնագետ Ստյուարտ Մաքքենզին ժամանում է է Բուդերիմում գտնվող տունը, որտեղ խոհանոցում՝ պատուհանագորգին, տեղավորվել էին պիթոնները:

«Մենք կարողացանք շատ արագ այնտեղ հասնել և երկու սիրահարներին տեղափոխել բնության գիրկ», - ասվում է գրառման մեջ: