Լրահոս
Հասարակական
14:00
11.02.25
222

Ավշարի գինու գործարանում հրդեհ չի եղել. հերքում են

Img default alt hy

Մամուլում այսօր հրապարակումներ եղան, թե Ավշարի գինու-կոնյակի գործարանի պահեստներից մեկի տարածքում հրդեհ է եղել, որի հետևանքով նաև որոշակի քանակությամբ կոնյակ է այրվել։

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Ավշարի գինու գործարանից հայտնեցին, որ որևէ հրդեհ չի եղել։

«Հրդեհը բռնկվել է կահույքի արտադրամասում, որը գտնվում է գործարանից մոտ 2 կմ հեռավորության վրա»,-տեղեկացրին գործարանից։