Լրահոս
Հասարակական
21:28
09.04.25
249

Ավելի քան 2300 բեռնատար սպասում է վրաց-ռուսական սահմանով անցնելուն

Img default alt hy

Ավելի քան 2,3 հազար բեռնատար սպասում է վրաց-ռուսական սահմանով անցնելուն, հայտնում է Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը: 

Վերին Լարսով երթևեկությունը փակ է այսօր առավոտից բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ ձնահոսքի վտանգի պատճառով: Ընդհանուր առմամբ, էլեկտրոնային հերթում, ըստ վերջին տվյալների, կա 2 310 բեռնատար: