Լրահոս
Միջազգային
23:20
14.12.24
432

Ավելի կատաղի են դարձել ռուսների գրոհները. խուճապ է տարածում Եվրոպայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը

Չի թուլանում լարվածությունը ռուս-ուկրաինական ռազմակաճակատում: Ծանր է դրությունը Դոնեցկի մարզում, որտեղ ռուսական զորքերը մի քանի օր է՝ փորձում են առաջ շարժվել Կուրախովոյի և Տրուդովոյեի ուղղությամբ։ Ուկրաինական բանակը դիմադրում է, հակահարձակման մի քանի փորձերը չեն հաջողվել: Առայժմ ռուսական մարտավարությունն է շահում: Գիշերը ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման թիրախում են հայտնվել Բելգորոդի և Օրյոլի շրջանները, իսկ դա նշանակում է, որ ընդլայնվում է ռազմական գործողությունների գոտին: