Լրահոս
Քաղաքական
13:27
26.04.25
272

Ավելի՛ կարևոր, քան ցեղասպանությունը, ավելի՛ կարևոր, քան սպանված կինը. Փաշինյանի շարժական տոնը

Նիկոլ Փաշինյանն օրը սկսել է Քաղաքացու օրվա շնորհավորական ուղերձով: 502 բառ է նա գրել Ֆեյսբուքում, և ուղերձը գրեթե կրկնակի երկար է ստացվել Հայոց Ցեղասպանության օրվա ցավակցական ուղերձից: Այն ընդամենը 284 բառից էր կազմված: 

Փաշինյանը բառ անգամ չի գրել Հայաստանի Հանրապետության քաղաքացի Սոնա Մնացականյանի մասին, ում մահվան երրորդ տարելիցին է համընկնում այս տարի քաղաքացու օրը: