Լրահոս
Քաղաքական
19:41
26.01.26
129

Ատոմակայանը փակելու համա՞ր է Վենսը գալիս Երևան. վտանգավոր միջուկ՝ ՀՀ-ԱՄՆ հարաբերություններում

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան այցի ժամանակ կնքվելու է միջուկային համագործակցության հայ-ամերիկյան համաձայնագիր: Սպիտակ տունն էր հաստատել, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի՝ փետրվարին կայանալիք տարածաշրջանային այցի օրակարգում այդ հարցն է: 

Առաջին հայացքից Միացյալ Նահանգների հետ ռազմավարական նշանակության նման համաձայնագիրը մեծ հեռանկարներ կարող է բացել մեր երկրի համար, սակայն ի՞նչ ռիսկեր կարող են լինել, հատկապես՝ Վաշինգտոն-Բաքու ռազմատեխնիկական առևտրի ֆոնին: Էներգետիկ փորձագետ Արմեն Մանվելյանը համաձայնագիրը դիտարկում է Փաշինյանի՝ Ադրբեջանի էներգետիկ համակարգին միանալու հայտարարության  ու Անկարայի՝ հայկական ատոմակայանը փակելու պահանջի ենթատեքստում: