-
Հասարակական
Ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
23:5326.06.26 -
Քաղաքական
Հիբրիդային խաչակրաց արշավանք՝ ազատ ընտրության կարգի դեմ. «Հայաստան»-ը ՍԴ-ում ներկայացրել է դիմումը
23:1226.06.26 -
Հասարակական
Գյումրիում բախվել են «Mercedes A170»-ը և «Mercedes E320»-ը․ կան վիրավորներ
22:2826.06.26 -
Քաղաքական
Էս ծավալով անվստահություն Հայաստանի պատմության մեջ չի եղել. մարդիկ հավաքվել են ՍԴ-ի մոտ
22:1426.06.26 -
Քաղաքական
Ադրբեջանական դժոխք՝ հայկական դրախտում. ալիևյան ստերը պայթեցնում են Արցախում վերաբնակեցվածները
21:4626.06.26 -
Իրավական
Կաթողիկոսին «սատկացնելու» կոչ արած Ջնդոյի Էդոյին 6 ամիս է՝ մեղադրանք չեն առաջադրում
21:1526.06.26 -
Իրավական
Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
20:4926.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Ալիևյան միֆերը պայթում են Արցախում. Բաքվի մեծ խաբեության հետքերով
20:3026.06.26 -
Տնտեսական
Հայ-ռուսական պղտորված ջրեր. 80 միլիոն դոլարի հայկական ձուկ այլևս չի մտնում ռուսական շուկա
20:1626.06.26 -
Հասարակական
Այս իշխանությունը ամեն օրենք խախտելով գալու է բոլորիդ հետևից․ Գեղամ Մանուկյան
20:0026.06.26 -
Հասարակական
Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է
19:1626.06.26 -
Քաղաքական
Ռուբինյանը շոյված է, Սիմոնյանը սիրտ չունի. ՔՊ-ական թեժ կրքեր կամ նոր թելադրություն՝ Թուրքիայի՞ց
19:0226.06.26 -
Իրավական
ՍԴ-ն հենց իր գործողություններով ստեղծեց լեգիտիմության խնդիր. Արամ Վարդևանյան
18:0026.06.26 -
Հասարակական
Զինվորներին դարձրել են հանրության թիրախ. Գոհար Մելոյանը՝ ընտրախախտումների մասին
17:4926.06.26 -
Տարածաշրջան
Իրանը չի ջնջում իր հերոսների անունները՝ այդ թվում հայ. եկեղեցու զանգեր՝ պատերազմից հետո
17:4426.06.26 -
Իրավական
Ոստիկանության ծառայողը խոշտանգել է քաղաքացուն՝ պատճառելով ֆիզիկական և հոգեկան ցավ
17:2326.06.26 -
Հասարակական
Ուղիղ I Ընդդիմությունը մեծ հավաք է անցկացնում ՍԴ-ի դիմաց. շարունակվում է ՍԴ-ի նիստը
17:0726.06.26 -
Հասարակական
«Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցած Իրանի 22-ամյա քաղաքացու կյանքը փրկվել է
16:5526.06.26 -
Հասարակական
Անվտանգությունը միայն ՀԱՊԿ-ից սառելը կամ ԵԱՏՄ-ն անընդհատ նսեմացնելը չէ. Վահագն Սարոյան
15:4726.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Զանգվածային հարձակում՝ Ռուսաստանի վրա. Պուտինը կենթարկվի՞ ճնշումներին
15:3026.06.26 -
Իրավական
Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
14:5226.06.26 -
Իրավական
ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է
14:4126.06.26 -
Աշխարհ
Տուժած, անհետ կորած հայեր կան. ողբերգական երկրաշարժից հետո դեռ շոկի մեջ է Վենեսուելան
14:3526.06.26 -
Քաղաքական
Ընտրությունները կեղծվել են, իսկ արդյունքները՝ խեղաթյուրվել․ Վարդան Օսկանյան
14:1626.06.26 -
Իրավական
Գյումրու կալանավորված քաղաքապետի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
13:3026.06.26 -
Հասարակական
Միքայել սրբազանի երկար սպասված վերադարձը՝ Գյումրի. արքեպիսկոպոսը զրուցել է կաթողիկոսի հետ
13:1426.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Վեճ՝ ընտրության արդյունքների շուրջ. ՍԴ-ն քննում է ընդդիմության դիմումները
12:3026.06.26 -
Իրավական
ՍԴ-ում մեկնարկեց ընդդիմադիր ուժերի՝ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը
11:3526.06.26 -
Հասարակական
Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
11:2826.06.26 -
Հասարակական
Երևանում բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Toyota»-ն
11:1426.06.26 -
Մամուլի տեսություն
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող․ «Հրապարակ»
10:0626.06.26 -
Մամուլի տեսություն
Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման. «Իրավունք»
10:0026.06.26 -
Մամուլի տեսություն
Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը․ «Հրապարակ»
09:4826.06.26 -
Մամուլի տեսություն
Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը. «Հրապարակ»
09:4126.06.26 -
Մամուլի տեսություն
Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք. «Ժողովուրդ»
09:3826.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
23:5725.06.26 -
Հասարակական
Երևանում 27-ամյա վարորդը «Aicar»-ով բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր
23:2525.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը և Պարսից ծոցի երկրները մերժել են Հորմուզի նեղուցում տուրքեր սահմանելու հնարավորությունը
23:0025.06.26 -
Միջազգային
Պատերազմի վերքեր, լուռ վկաներ և չսպանված միտք՝ Թեհրանում. Իրանի անպարտելիության գաղտնիքը
22:4525.06.26 -
Միջազգային
Արաբական երկրները բարձրացնում են Իրանի հարվածների դիմաց փոխհատուցումներ ստանալու հարցը․ Ռուբիո
22:3025.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը Վենեսուելային կփոխանցի երկրաշարժից տուժած շրջանների արբանյակային լուսանկարները
22:1725.06.26 -
Քաղաքական
Փաշինյանը Պուտինի մոտ էլ չի գնում, ԵԱՏՄ-ին էլ հեգնում է. Վաղը կարող է ծիրանը կտրի, յոնջա տեղը ցանի
21:1325.06.26 -
Հասարակական
Կապանում «Mercedes»-ը բախվել է կայանված «ՎԱԶ 2106»-ին, վերջինն էլ՝ կայանված «ՎԱԶ 2121»-ին․ կան վիրավորներ
21:0725.06.26 -
Իրավական
Ընտրախախտումների փաստեր է ներկայացնում Վարդևանյանը ՍԴ ճակատագրական նիստից առաջ
20:5825.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ն և Իրանը կապի ուղի են հաստատել. Վենսը՝ Շվեյցարիայում ընթացող բանակցությունների մասին
20:4525.06.26 -
Միջազգային
Սլովակիայի վարչապետը քննադատել է Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու ԵՄ երկրների մոտեցումը
20:0225.06.26 -
Հասարակական
Էս կարգի ստորությո՞ւն. հերոսների նկարները քաղաքի պատերից ջնջելուց հետո հերթը Եռաբլուրի՞ն է հասնելու
19:5125.06.26 -
Իրավական
«Կովերի» գործով անցնող Գևորգ Խամոյանն ազատ արձակվեց․ «Իշխանություն» լրատվական
19:0925.06.26 -
Հասարակական
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Volkswagen»-ը․ վիրավորներ կան
18:4825.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Անսպասելի վճիռ. Միքայել սրբազանն ազատության մեջ է, գնում է Էջմիածին
18:3025.06.26 -
Իրավական
Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով․ «Փաստինֆո»
18:0025.06.26 -
Հասարակական
Միքայել Սրբազանին ջերմ ծափահարություններով դիմավորեցին Բագրատ Սրբազանի և մյուսների գործով նիստին
17:4725.06.26 -
Իրավական
ԿԸՀ-ն ստացել է Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն. պաշտոնական
17:3625.06.26 -
Հասարակական
Վաղը ՍԴ-ի առջև տեղի կունենա ցույց` ի պաշտպանություն մեր քաղաքացիների քվեների. Իշխան Սաղաթելյան
17:0025.06.26 -
Հայաստան
Եթե Վեհափառը կալանավորվի, ապա դրա գինը կվճարի ողջ հայ ժողովուրդը. Միքայել Սրբազան
16:1225.06.26 -
Քաղաքական
Հունիսի 1-ից մինչև 18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ Գառնիկ Դանիելյան
16:0025.06.26 -
Իրավական
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքերը՝ Երևանում․ կան ձերբակալվածներ
15:4725.06.26 -
Հասարակական
ՆԳ նախարարը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներին մասնակցած ջրասուզակներին
15:3525.06.26 -
Քաղաքական
Եվրոպական էլիտաները փորձում են ճգնաժամը ծածկել «հրեշ Պուտինի» գաղափարով. Հակոբ Բադալյան
15:1525.06.26 -
Քաղաքական
Շուրջ 80 հազար քաղաքացու անձնագիր չի աշխատել. Արամ Վարդևանյանը թվարկում է ընտրախախտումները
14:3025.06.26 -
Քաղաքական
Ալիևը պատերազմական հանցագործ է, բայց ՀՀ իշխանությունն իրեն փաստաբանություն է անում. ադրբեջանագետ
14:2425.06.26 -
Քաղաքական
Մարդկանց նկատմամբ մասսայական ճնշում է իրականացվել, հազարավոր մարդիկ գաղտնալսվել են. Արամ Վարդևանյան
14:1625.06.26 -
Իրավական
«Ման էին գալիս զենք-զինամթերք, կրիչներ»․ Կարեն Սիմոնյանը՝ իր տանը անցկացված խուզարկության մասին
14:0625.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
13:4525.06.26 -
Իրավական
Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություններ են՝ ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ-ն մանրամասնում է․ 24News
12:3425.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Փաշինյանը վերջնագի՞ր է ներկայացնում ԵԱՏՄ-ին. հակասական հայտարարություններ
12:3025.06.26 -
Միջազգային
Սպիտակ տունը Կոնգրեսից 672 միլիոն դոլար է խնդրել՝ Իրանի միջուկային ծրագիրը կասեցնելու համար
12:1525.06.26 -
Աշխարհ
Անոմալ շոգ՝ Ֆրանսիայում. բուժաշխատողներն ահազանգում են մահացության հնարավոր աճի մասին
12:0025.06.26 -
Միջազգային
Մարկո Ռուբիոն աջակցություն է հայտնել Վենեսուելային. Դելսի Ռոդրիգեսի հետ հեռախոսազրույցի մանրամասները
11:4525.06.26 -
Միջազգային
Մարինա Տաուբերը պահանջում է հետաքննել Մոլդովայի նախագահի հարազատների հետ կապված կոռուպցիոն սկանդալները
11:1025.06.26 -
Քաղաքական
Ուրբաթ օրը՝ 13:00-ին հանդիպում տեղի կունենա մեր ուժին ձայն տված հայրենակիցների հետ. Նարեկ Կարապետյան
10:1425.06.26 -
Մամուլի տեսություն
Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ»
10:0025.06.26 -
Մամուլի տեսություն
Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ»
09:5825.06.26 -
Մամուլի տեսություն
Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ»
09:5225.06.26 -
Մամուլի տեսություն
Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ»
09:4825.06.26 -
Մամուլի տեսություն
6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ»
09:2525.06.26 -
Մամուլի տեսություն
Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ»
09:2025.06.26 -
Մամուլի տեսություն
Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ»
09:1525.06.26 -
Տնտեսական
100-ով էլ չես կարում ծախես. հայկական լոլիկը Ռուսաստանը չի ընդունում, շատերը քանդում են ջերմոցները
22:4524.06.26 -
Միջազգային
Ե՞րբ կվերսկսվեն ԱՄՆ-Իրան տեխնիկական խմբերի խորհրդակցությունները. Ռուբիոն հայտնել է ամսաթիվը
22:1824.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Հազար օր՝ Բաքվի բանտում. հայ գերիների անհապաղ ազատությունն են պահանջում ԱՄՆ կոնգրեսականները
22:0524.06.26 -
Քաղաքական
Կարևոր հարցն այն է՝ արդյոք Թրամփը «uպանել» է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան
21:5424.06.26 -
Իրավական
Ստալինյան ժամանակներ են, չեն գնդակահարում, բայց լռեցնում են. ինչի՞ համար է մեղադրվում Չալաբյանը
21:4624.06.26 -
Իրավական
ՍԴ-ն հունիսի 26-ին կսկսի ընտրությունների վերաբերյալ դիմումների քննությունը. Արամ Վարդևանյան
21:2624.06.26 -
Միջազգային
ֆոն դեր Լայենի նկատմամբ ստուգումներ են սկսվել Զելենսկու հետ նամակագրության պատճառով․ ԶԼՄ
21:0824.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Հայ-ռուսական նոր սկանդալ. ո՞ւմ է Մոսկվան մեղադրում, Փաշինյանը՝ «խնայում»
20:3024.06.26 -
Հասարակական
«Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույրն ահազանգում է
20:2424.06.26 -
Քաղաքական
Ռոբերտ Քոչարյանը պահանջում է չեղարկել ԿԸՀ որոշումը. դատարանը վճիռը կհրապարակի վաղը
20:1524.06.26 -
Միջազգային
Իսրայելը մտադիր չէ դուրս բերել զորքերը Հարավային Լիբանանից՝ նույնիսկ ԱՄՆ-ի պահանջով
19:5224.06.26 -
Միջազգային
Իրանի արնահոսող ցավը. սարսափելի ողբերգության վայրից «Հայլուրի» բացառիկ ռեպորտաժը
19:4024.06.26 -
Միջազգային
Էրդողանը ողջունել է Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունների վերաբերյալ Պուտինի հայտարարությունը
19:3224.06.26 -
Միջազգային
Թրամփը չեղարկել է օրինագծի ստորագրումը՝ Կոնգրեսի կողմից ընտրական բարեփոխումները չհաստատելու պատճառով
19:2524.06.26 -
Հասարակական
Ուժեղ քամին մեծ վնասներ է հասցրել Տանձուտ գյուղում․ միայն մեկ ընտանիք մոտ 50 մլն դրամի վնաս է կրել
19:1524.06.26 -
Միջազգային
Ռուբիոն ԱՄԷ նախագահի հետ քննարկել է Իրանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները
18:5824.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Փոթորկուն օրեր՝ Հայաստանում, անտանելի տապ՝ Եվրոպայում. գժվել է եղանակը
18:3024.06.26 -
Հասարակական
Գողթում «Nissan»-ը բախվել է երկաթե խողովակներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
18:2524.06.26 -
Իրավական
Դատարանը Խաչատուր Սուքիասյանից հօգուտ Սերժ Սարգսյանի 1 մլն դրամ բռնագանձելու վճիռ է կայացրել
18:1724.06.26
Աճող Եռաբլուրի, 5000 զոհի, 12000 վիրավորի, գերիների, կորցրած Շուշիի, Դադիվանքի պարագայում ճոխ ու աղմկոտ հարսանիքն այլանդակություն է. քաղհասարակությունն իրական անելիք ունի. Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը «Օգնել հային՝ դառնալ քաղաքացի» վերտառությամբ հոդվածում անդրադառնում է հետպատերազմյան Հայաստանում տեղի ունեցող հարսանիքներին և խնջույքներին և նշում՝ պետք է հետաքննել և հրապարակել նոյեմբերի 10-ից այսօր, թարմ Եռաբլուրի պայմաններում, մեծ ու աղմկոտ հարսանիքների ցանկը, պետք է պարզել գործող պաշտոնյաների ցանկը, ովքեր խնջույքների են մասնակցել:
Պատերազմից հետո Հայաստանում տեղի են ունենում հարսանիքներ։ Մի դեպքում՝ ընդգծված զուսպ, համեստ՝ եկեղեցի, փոքր հավաք կամ անգամ առանց դրա։ Այլ դեպքերում, ընդ որում՝ դեկտեմբերից սկսած, հայտնի հարսանեկան սրահները լեփլեցուն են, բարձր տոնական երաժշտությունը չի դադարում ողջ երեկո, արտերկրից բերվող կատարողներով, շոու-ծրագրերով և այլն։ Այնպես, ինչպես միշտ եղել է։ Մի դեպքում մարդիկ ներքին զսպվածությամբ երջանկություն են մաղթում նորապսակներին, մյուս դեպքում հայտնի հարսանեկան երգացանկն է և ինքնամոռաց դոփյունը։
Չորս ինստիտուտ պարտավոր էր հայ ժողովրդի հետ խոսել այս և այլ ցավոտ թեմաների մասին.
1. Իշխանությունը
2. Ընդդիմությունը
3. Եկեղեցին
4. Հանրային հեղինակությունները
Մաշտոցի պողոտայում խորոված անող, ափեղ-ցփեղ կիսահարբած լայվեր մտնող և մի սերունդ զոհելուց հետո հրաժարական չտվող իշխանությունից լուրջ չէ նման նուրբ և զգայուն թեմաներով ակնկալիք ունենալ։
Ընդդիմությունն, ինչպես շատ այլ հարցերում, այստեղ նույնպես չի գիտակցում մարդկանց հետ պարզ լեզվով խոսելու կարևորությունը։ Ընդդիմության ձախողումների հիմնական պատճառներից մեկը հենց դա է՝ այն չի դառնում «մարդկային դեմքով» ընդդիմություն։ 21-րդ դարում հարթակը և ընդհանրապես հանրային քաղաքականությունը միայն «գեոպոլիտիկայի» մասին դատողություններ անելու համար չէ։ Պետք է խոսել հասարակության հետ, այդ թվում՝ ընթացիկ ցավոտ և նուրբ հարցերի շուրջ։ Դա ընդդիմության հիմնական առաքելություններից մեկն է։
Եկեղեցին վերջին ամիսներին մեր պետության և ժողովրդի կյանքում ունեցել է և ունի շատ կարևոր դերակատարում։ Բազմաթիվ հոգևորականների աշխատանքն աննկարագրելի է։ Եվ կարծում եմ՝ եկեղեցին, որն այսօր գտնվում է իր պատմական զարթոնքի փուլում, կանի նաև հաջորդ քայլը և նման բարդ թեմաների մասին կսկսի բաց խոսել ժողովրդի հետ։ Այս պահին հիմնական սպասելիքը, թերևս, միայն եկեղեցուց է։
Հանրային հեղինակությունների ինստիտուտը, ցավոք, մեզ մոտ խափանված է շատ վաղուց, այն այսօր չի գործում։ Դժվար է հայկական իրականության մեջ գտնել մեկին կամ մի քանիսին, ում խոսքը հանրային լայն շերտերի համար անառարկելի հեղինակություն և արժեք կլինի։
Հայը՝ գրված և չգրված օրենքների արանքում
Շատ բաներ օրենքով հնարավոր չէ արգելել կամ խրախուսել։
Կասեն՝ բիզնես է։ Շատ լավ, բայց կան չգրված օրենքներ, որոնք ժողովուրդ և պետություն դառնալու համար շատ կարևոր են։
Սա շատ խորքային թեմա է։ Արագ կարող է գալ մի վիճակ, երբ զոհ, ծանր վիրավոր, անհետ կորած կամ գերի ունեցող ընտանիքները դա կհամարեն միայն իրենց կորուստը. այդպես կզգան։ Պետության և հասարակության ամբողջականությունը նաև ընդհանուր էմոցիոնալ դաշտի մեջ է։
Կենսունակ հասարակություն և կենսունակ պետություն դառնում են ընդհանուր արժեքների հիման վրա, որոնք անպայման պետք է սերմանել, մատուցել։ Բնակչությունը հասարակության վերափոխվում է միայն վերնախավի օգնությամբ։
Այդպես են դառնում ամբողջական հասարակություն։ Հակառակ դեպքում մեզ հաղթելու համար այլևս անգամ բայրաքթարներ պետք չեն լինի։
Այլանդակության համակարգը
Պատերազմից ընդամենը շաբաթներ հետո, աճող Եռաբլուրի, 5 հազար զոհի, 12 հազար վիրավորի, ամեն օր հայտնաբերվող անճանաչելի մարմինների, անհետ կորածների, գերիների, կորցրած Շուշիի, Դադիվանքի, Հադրութի պարագայում մեծ, ճոխ, աղմկոտ, թանկ հարսանիքն այլանդակություն է։ Չհասկանալ սա՝ նշանակում է շատ կարևոր բաներ չհասկանալ։ Իսկ այլանդակության համակարգը կազմված է բազմաթիվ դերակատարներից.
1. Ամուսնացողների ծնողներ. նրանք, ովքեր, փող ունենալով հանդերձ (գուցե՝ շատ փող), մնացել են նույն «հոգով աղքատը»՝ բառի ո´չ աստվածաշնչյան իմաստով։
2. Ամուսնացող տղան, որը չի ասում՝ շաբաթներ իմ առաջ իմ հասակակիցներն են ատամներով դիրքերը պահել, իմ հասակակիցներն են տանկ ու ԱԹՍ խփել, վիրավոր ընկեր ու հրամանատար փրկել, զոհվել, վիրավորվել, ես ո՞նց կարող եմ հիմա մեծ ու ճոխ հարսանիք ինձ թույլ տալ։
3. Ամուսնացող աղջիկը, հարսը, որը չի ասում՝ իմ ապագա ամուսնու հասակակիցներն ու ընկերներն են կռվել, պահել երկիրը, զոհվել, գերի ընկել, ուրեմն՝ ո՞նց կարելի է թույլ տալ նման մեծ ու ճոխ հարսանիք։
4. Հյուրերը, որոնց մի մասը, գուցե` ամեն ինչ հասկանալով, բայց, այնուհանդերձ գնում են։ Գուցե լուռ, համեստ նստում են, բայց, միևնույն է, գնում են, ու իրենց չգնալով չեն հասկացնում, որ չի կարելի նման բան անել։
Այսպիսով` չկա պետության անունից իշխանության վարքագիծը, չկա ընդդիմության՝ որպես այլընտրանքի՝ այլ արժեհամակարգային վարքագիծը, չկա հանրային ընդվզումը՝ քաղաքացու վարքագիծը. բա այդ դեպքում «հոգով աղքատն» ինչպե՞ս հասկանա, որ լավ բան չի անում։ Ինչպե՞ս կրթվի՝ որպես ընդհանուր մեր երկրի քաղաքացի։ Վայրի բնակչությունը հասարակություն դառնում է ոչ միայն գրված օրենքները պահելով, այլև՝ չգրված արժեհամակարգային նորմեր սահմանելով ու հարգելով։
Եկեղեցին, ի դեպ, Տեառնընդառաջի հետ կապված բոլոր զվարճալի միջոցառումները չեղարկել էր։
Անհրաժեշտ հակազդեցությունը
Քաղաքացիական հասարակությունն իրական անելիք ունի։ Օրինակ՝ հետաքննել և հրապարակել նոյեմբերի 10-ից այսօր, թարմ Եռաբլուրի պայմաններում, մեծ ու աղմկոտ հարսանիքների ցանկը։ Պետք է պարզել գործող պաշտոնյաների ցանկը, ովքեր ինքնամոռաց քեֆերի են եղել և այլն, և այլն։
Ի դեպ, ինձ պատմեցին, որ նման հարսանիքներում սկզբում խմում են զոհվածների կենացը, որ հետո հանգիստ մոռանան նրանց ու արխային քեֆ անեն։ Հանգիստ թողեք տղերքին։ Հիշատակն ուրիշ կերպ են հարգում։ Տղերքի արյունը հանրային և անհատական այլանդակության ինդուլգենցիա չէ։
Կյանքը շարունակվում է
Սրան զուգահեռ՝ կա մի շերտ, որը սկսում է իր կյանքը կամ շարունակում ապրել՝ զուսպի, հարգանքի, հոգևորի, ներքին ազատության և արժանապատվության հենքով։ Այս շաբաթներին Հայաստանում նման բազմաթիվ ամուսնություններ են տեղի ունեցել։ Ու դա հույս է, որ մի բան կփոխվի։ Պայմանական ասած՝ մինչև քաղաքացին իր արժեքով չհաղթի, Շուշին մերը չի լինելու։
Ի դեպ, զուսպ և քաղաքակիրթ միջոցառումներ անողների մեջ քիչ չեն ֆինանսապես բավականին ապահով ընտանիքները, որոնք պարզապես ունեն բարձր արժեհամակարգ և ներքին բարոյական պատնեշներ։ 88-ի երկրաշարժից հետո, ի դեպ, շուրջ մեկ տարի շարունակ երկրով մեկ նման միջոցառումներ չէին արվում։ Այն ժամանակ մեն ընդհանուր ցավի և ընդհանուր խնդիրների շատ ավելի միավորող ու բնական զգացողություն ունեինք, ստացվում է։ Հետևաբար՝ ավելի լուրջ էինք որպես հասարակություն։
Անկեղծ երջանկություն բոլոր նրանց նրանց, ովքեր այս օրերին ամուսնացել են զուսպ և հարգալից մթնոլորտում, իսկապես կյանքը պետք է շարունակվի։ Ես ինքս շաբաթներ հետո մասնակցելու եմ մի շատ լավ մարդու այդպիսի հարսանեկան միջոցառմանը, որի եղբայրը զոհվեց զենքը ձեռքին՝ մեր երկիրը պաշտպանելիս։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
-
19:31
25.06.26
Կատաղի մարտեր՝ Արցախի դրոշի դեմ. անհնար է ջնջել հիշողությունը
Կարդալ ավելին
-
10:23
25.06.26
Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ բերման են ենթարկվել ՀՅԴ ՀԵՄ երկու անդամներ
Կարդալ ավելին
-
18:37
23.06.26
Երևանի Ֆրանսիայի հրապարակում նորից տեղադրվել է Արցախի դրոշը
Կարդալ ավելին
-
11:30
20.06.26
Երևանի Ֆրանսիայի հրապարակից հեռացրել են Արցախի դրոշը. Նարե Սիմոնյան
Կարդալ ավելին