Լրահոս
Արցախ
13:14
25.03.22
1 288

Ասկերանի ցանկացած դիրք հանձնելը հեշտացնում է Ստեփանակերտ հասնելը․ Սամվել Բաբայան

Քարագլխի բարձունքը ստրատեգիական նշանակություն ունի և չպետք է տալ հակառակորդին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

«Ընդհանրապես, Ասկերանի ցանկացած դիրք հանձնելը հեշտացնում է Ստեփանակերտ հասնելը։ Իրավիճակը ընդհանուր առմամբ լուծվող է, պետք է կարողանանք տեղում բանակցել ռուսական ուժերի միջոցով»։

Հարցին՝ ինչ կլինի Քարագլխի բարձունքը կորցնելուց հետո, Բաբայանն ասել է․

«Ոչ մի բան չի լինելու, հայկական կողմը պահանջելու է, որ ռուսական կողմը այն վերադարձնի, որովհետև իրենց առաջարկով են հանել տեղի դիրքերը»։

Բաբայանն ընդգծել է՝ այն պահից, երբ ռուսական զորքը մտել է Արցախ, հայկական կողմը դուրս է եկել պատասխանատվությունից։ Նա հավելել է, որ մոտ մեկ շաբաթ առաջ Խրամորթում ադրբեջանցիների սադրանքներից հետո ռուսական կողմի առաջարակությամբ Փառուխում հայկական և ադրբեջանական կողմերը հանել դիրքերը։