Լրահոս
Հասարակական
14:36
29.04.22
594

«Աշխատող ընտանիքից էր». ծառայակցի կողմից արձակված կրակոցից մահացած Սամվել Սանեյանը Ծովագյուղից էր

Img default alt hy

Ծառայակցի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սանոյանը Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքից էր, գրում է «News.am»-ը։

Դեռ մեկ տարին չէր լրացել, ինչ Սամվելը ծառայում էր բանակում։ 2021թ-ի հուլիսին էր զորակոչվել բանակ, իսկ մինչ այդ սովորել էր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջին մասնագիտության կրթության քոլեջում՝ որպես շինարար-ինժեներ։

«Խելոք, աշխատող ընտանիքից էր, շինարար մարդիկ են։ Սամվելը ընտանիքի երրորդ զավակն էր, երկու քույր, երկու եղբայր են»,- «News.am»-ի հետ զրույցում ասել է Ծովագյուղի բնակիչը։

Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Սամվել Սանոյանը մահացել է: