Լրահոս
Արցախ
23:58
13.11.22
409

Աշխատանք՝ պատերազմի մասնակիցներին. ԱՍՀ նախարարության հայտարարությունը

Img default alt hy

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Եթե Դուք 2016 կամ 2020 թվականի պատերազմների մասնակից եք,

- Զինգրքույկում ունեք նշագրում պատերազմներին մասնակցության մասին կամ ունեք ՊՆ տեղեկանք,

- Այժմ գործազուրկ եք,

- Ցանկանում եք կամ սովորել որևէ մասնագիտություն, կամ պրակտիկա անցնել, կամ անմիջապես աշխատանք գտնել, կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։

Ծրագրի մանրամասները՝ ԱՍՀՆ Telegram ալիքում՝ https://t.me/mlsaofra»: