Լրահոս
Իրավական
21:40
16.11.22
145

Աշոտյանին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հատկանիշներով

Img default alt hy

Արմեն Աշոտյանին մեղադրանք է ներկայացվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելը։ Լրագրողների հետ զրույցում ասել է  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը.

«Արմեն Աշոտյանին մեղադրանք առաջադրվեց պաշտոնեական դիրքի չարաշահում և չեք հավատա` փողերի լվացում, իրենց սիրելի հոդվածն է։ Ես չեմ կարող մեկնաբանել մի բան,որը կապ չունի քրեաիրավական գիտության հետ, սա նոնսենս չէ, սա աբսուրդ չէ։ Այդ մեղադրանքը կարելի է պահել որպես նիկոլական արդարադատության հուշարձան»,֊ասել է Աթանեսյանը։ 

«Որոշման իրական հեղինակները ճիշտ կանեն իրենց դիպլոմները վառեն»,֊նշել է փաստաբանը։

Վերջինս հավելել է, որ հաշվարկ են արել և փողերի լվացման մեջ են մեղադրել, որովհետև մտածել են, որ արտերկրից Աշոտյանին կարող են պաշտպանել և պետք է ներկայացնել աղմկոտ հոդվածը։

Արմեն Աշոտյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին։

Հիշեցնենք, որ քրեական գործն առնչվում է Բժշկական համալսարանին, որտեղ, ըստ իրավապահների, ՊՎԾ֊ն չարաշահումներ է հայտնաբերել դեռ 2018֊ին։ Գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նշված համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը։