Լրահոս
Սպորտ
20:41
04.11.25
141

Աշոտ Մովսիսյանը՝ ոսկե մեդալակիր

Img default alt hy

Հայաստանը 7 ոսկե մեդալ է նվաճում Եվրոպայի առաջնությունում։

Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնություններն ավարտված են, հայտնում են Հայաստանիւ ծանրամարտի ֆեդերացիայից։

Մ23 տարեկանների գերծանր քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացրեց Աշոտ Մովսիսյանը: Պոկում վարժությունում նա բարձրացրեց 160 կգ, 165 կգ, 168 կգ: Այս վարժությունում Մովսիսյանը բրոնզե մեդալակիր էր:

Հրում վարժությունում մեր ծանրորդ գլխավերևում պահեց 210 կգ, 216 կգ: Այս ձևում նա առաջինն էր:

Երկամարտի 384 կգ արդյունքով` Աշոտ Մովսիսյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր: