Լրահոս
Իրավական
13:06
16.03.21
56

Աշխատանքներ են տարվում, որ օդանավը վերադարձվի. ԱԱԾ տնօրենի տեղակալը՝ անհետացած «Բոինգ»-ի մասին

«Բոինգ» օդանավի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել «Քրեական օրենսգրքի» 221-րդ հոդվածով՝ օդանավի զավթումը, հիմա աշխատանքներ են տարվում, որ օդանավը վերադարձվի. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե պարզվե՞լ է՝ ով է Թեհրանում վայրէջք կատարած օդանավն առևանգել, և արդյո՞ք բանակցություններ կան օդանավը Հայաստան վերադարձնելու համար:

Ճշտող հարցին, թե իրանական կողմի հետ հստակ պայմանավորվածություն կա՞, որ պետք է օդանավը վերադարձվի, Հարությունյանը նշեց՝ այո, կարծում է՝ տեխնիկական խնդիրներ կան:

Նշենք, որ վարչապետի ավիացիոն հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը տեղեկացրել էր, որ Հայաստանում գրանցված ամերիկյան արտադրության Boeing ինքնաթիռը հայտնվել է Իրանում: